|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան մտադիր է այցելել Հարավային Կովկաս: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնական գրասենյակում. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ես պատրաստվում եմ այցելել Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան ու քննարկել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ներկայիս տարաձայնությունների կարգավորման հնարավոր ուղիները»,- ասել է նա` պատասխանելով հարցին, թե, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, ի՞նչ է անելու Ուկրաինան «սառեցված» հակամարտությունների կարգավորման համար:
Ըստ Կոժարայի` իրենք հասկանում են, որ իրավիճակը այնքան էլ հասարակ չէ: «Ցանկանում ենք խթանել բանակցային գործընթացը եւ զգում ենք, որ լավ դինամիկա կա Վիեննայում ԵԱՀԿ-ի, նաեւ այնպիսի կազմակերպությունների շնորհիվ, ինչպիսին է ԵՄ Արեւելյան գործընկերությունը»,- հավելել է նա` ընդգծելով նաեւ խորհրդարանական ֆորումներում Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների շփումների անհրաժեշտությունը: