|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ԵԱՀԿ գործող նախագահի` հակամարտությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշչիցան սկսել է իր այցը Հարավային Կովկաս. այսօր նա ժամանել է Բաքու. տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:
Նախատեսված են նրա հանդիպումները Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ երկրի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի` տարածաշրջան այցի կազմակերպման մանրամասները:
Ադրբեջանից Դեշչիցան ապրիլի 15-16-ը կայցելի Վրաստան, ապրիլի 16-17-ը կլինի Հայաստանում: