|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յեն Քելլիի եւ իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ` քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը:
ԵԱՀԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել անցյալ շաբաթ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:
Կոժարան հայտարարել է, որ Ղարաբաղյան կարգավորումը Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից է, եւ կոչ է արել կողմերին` վճռականություն ու քաղաքական կամք դրսեւորել, որպեսզի վերջապես խաղաղություն լինի տարածաշրջանում: