|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կահիրեում երեկ երեկոյան հարձակում են գործել Եգիպտոսի վարչապետ Հիշամա Կանդիլի շքախմբի վրա. հայտնում է Reuters-ը:
Ըստ Եգիպտոսի ԱԳՆ-ի` ինչ-որ անծանոթ մեքենա փորձել է մխրճվել ավտոշարասյան մեջ: Երբ անվտանգության աշխատակիցները փորձել են խանգարել մեքենային, դրանում գտնվող անձանցից մեկը երկու անգամ կրակել է շքախմբի ուղղությամբ:
Ոստիկանությանը հաջողվել է կանգնեցնել մեքենան և ձերբակալել դրանում գտնվող հինգ տղամարդկանց: Նրանք ասել են, որ մտադիր չեն եղել վնասել վարչապետին և չեն իմացել, որ մեքենաներից մեկում նա է գտնվում: