Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը Մյունխենի «Բավարիա»-ի և կատալոնական «Բարսելոնա»-ի միջև:
Մեկնարկային կազմում չէր Լեոնել Մեսսին, ով վնասվածքից նոր էր վերականգնվել:
Առաջին խաղում մյունխենցիները Բավարիայում 4 անպատասխան գնդակ էին ուղարկել Տիտո Վիլանովայի թիմի դարպասը: Արդեն Իսպանիայում մյունխենցիները կրկին հաղթում են և կրկին մեծ առավելությամբ՝ 3:0:
Առաջին խաղակեսում գոլեր չարձանագրվեցին: 49’ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արիեն Ռոբենը բացեց հաշիվը` դրանով իսկ ոչնչացնելով կատալոնական թիմի և երկրպագուների հույսերը: Սակայն կատալոնացիներին, այնուամենայնիվ, հաջողվում է գոլ խփել, բայց` սեփական դարպասը.72-րդ րոպեին «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն գրավեց սեփական դարպասը և կրկնապատկեց հյուրերի առավելությունը:
Րոպեներ անց Տոմաս Մյուլերը ևս դարձավ գոլի հեղինակ՝ վերջնականապես տապալելով կատալոնացիներին:
Այսպիսով՝ ընդհանուր 7:0 հաշվով «Բավարիա»-ն եզրափակիչում է: Եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև Դորտմունդի «Բորուսիա»-ն: Չեմպիոնների լիգայի գերմանական եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: