Մյունխենյան «Բավարիա»-ն պաշտոնապես հայտարարել է, որ հաջորդ մցաշրջանի սկզբից գերմանական ակումբը կգլխավորի իսպանացի Խոսեպ Գվարդիոլան: Ակումբի մամլո ծառայությունը հայտնում է, որ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2016-ի հունիսի 30-ը:
Ակումբի տնօրեն Ուլի Հյոնեսը նշել է. «Մենք շատ ուրախ ենք, որ համաձայնության եկանք իսպանացի մասնագետի հետ: Իմ կարծիքով` նա արժանի փոխարինող է: Նա գործող մարզչին՝ Յուպ Հեյնկեսին, արժանի փոխարինող է»:
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան 2008-2011թթ. գլխավորել է կատալոնական «Բարսելոնա»-ն: