|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած «Հայկական ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ այսօր ՀՀԿ-ն իր առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, պատրաստվում է երևանյան ռեստորաններից մեկում նշել մայիսի 1- ը: Հավաքին ներկա Է լինելու ՀՀԿ ողջ վերնախավը: Ըստ որոշ տեղեկությունների, այդ հավաքի ժամանակ հստակեցվելու Է ապագա կառավարության նախնական կազմը: Այդ կազմը որևէ փոփոխության թերևս չի ենթարկվի, եթե այս կիրակի օրը տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ անակնկալներ չգրանցվեն:
Նույն աղբյուրները հայտնում են, որ այսօր կուսակցական շրջանակում «հրապարակվելիք» ապագա կառավարության կազմը որոշակի փոփոխությունների կենթարկվի միայն, եթե Հանրապետականը Բարգավաճի հետ կոալիցիա ձևավորի: Այդ պարագայում խոսքը կարող է գնալ 3-5 նախարարացուների փոփոխության մասին: