Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանի գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՀԿ համամասնական ցուցակի 11-րդ հորիզոնականը զբաղեցնող Աննա Ասատրյանը հավաքվածներին ներկայացրեց Տարոն Մարգարյանի բնավորության գծերը: Երաժշտագետը նախ նշեց, որ հավաքվածներն իրենց ընտրությունն արդեն կատարել են եւ մայիսի 5-ին ընտրելու են Տարոն Մարգարյանին (ուշագրավ է, որ շեշտում է ոչ թե ՀՀԿ-ին, այլ հենց Տարոն Մարգարյանին), հետո նշեց այն պատճառները, որոնք «ստիպում են, որ նման ընտրություն կատարեն»:
«Նախ եւ առաջ` պետք է նկատի ունենալ Տարոն Մարգարյանի փորձառությունը: Չնայած երիտասարդ տարիքին` նա արդեն բավականին աշխատանքային փորձ է կուտակել, հարուստ աշխատանքային ճանապարհ անցել: Նրա արած գործերի մասին չէ, որ ես կուզեմ խոսել, այլ նրա մարդակային նկարագրի որոշ հատկությունների մասին: Մեր քաղաքապետը երիտասարդ է, ընդամենը 35 տարեկան 10 օրական, սակայն զերծ է երիտասարդին բնորոշ ռոմանտիզմից, լոպազությունից, մեծամտությունից, եւ դրա հետ զուգընթաց նրա մեջ կան պետական հասուն գործչին հատուկ բոլոր հատկանիշները»,- հայտարարեց ավագանու ՀՀԿ-ական անդամը եւ վստահեցրեց, որ «ամենախճճված, ամենակնճռոտ, բարդ իրավիճակներում Տարոն Մարգարյանը գտնում է միակ, ճիշտ լուծումը»: «Կարծես, լինի իսկական շախմատիստ»,- ընդգծեց նա:
Աննա Ասատրյանը նաեւ հայտարարեց, որ «մի կողմից Տարոն Մարգարյան արտակարգ մարդասեր եւ գթասեր է, իսկ մյուս կողմից` բացառիկ պահանջկոտ»: «Եթե դրան էլ գումարենք նրա ազնվությունը, աշխատասիրությունն ու եռանդը, պարզ կլինի, որ մեր քաղաքին պետք է Տարոն Մարգարյան»,- եզրափակեց ավագանու ՀՀԿ-ական անդամը: