Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամբողջ հայ ազգը բնաջնջվեց` տուն առ տուն: Ամեն մի նորածին փողոց շպրտվեց: Տղամարդկանց մի մասին բանտարկեցին, որտեղ նրանց սպանեցին, իսկ մնացած մասին կանանց եւ երեխաների հետ քաղաքից դուրս արեցին: Երբ մի փոքր հեռացան, տղամարդկանց առանձնացրեցին եւ տեղափոխեցին լեռնոտ մի վայր, որտեղ զինվորները կամ, այսպես կոչված, քրդական ցեղերը կանչվել էին` սպանությունը իրագործելու համար:
Լորդ Ջեյմս Բրայս (1838-1922)
Բրիտանացի պատմաբան, իրավաբան, հրապարակախոս
1915 թվականին Թուրքիայի կառավարությունը սկսեց հայերի հայտնի դաժան սպանդը եւ արտաքսումը: Որեւէ կասկած չկա, որ այն նախապես պլանավորված է եղել եւ արվել է քաղաքական նկատառումներով:
Սըր Ուինսթոն Չերչիլ (1874-1965)
Բրիտանացի քաղաքական գործիչ եւ վարչապետ (1940-1945, 1951-1955)
Ցեղասպանություններն այն քաղաքականության արդյունքն են, որը, ինչպես պարզվում է, իրականացվել է մի խումբ անբարեխիղճ արկածախնդիրների կողմից, որոնք այժմ տիրել են թուրքական կայսրության կառավարությունը: Նրանք սպասում էին հարմար պահի եւ հարմար պահը դարձավ ապրիլ ամիսը:
Բրիտանացի վիկոնտ Ջեյմս Բրայս
Ելույթ` 06 հոկտեմբերի 1915թ.
Լորդերի պալատ
Կարծում եմ` չափազանցում չի լինի, եթե ասենք, որ դա մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի հանցագործությունն էր: Սա նախապես պլանավորված հանցագործություն էր: Դրա շուրջ երկար է մտածվել, եւ դա հստակ քաղաքականություն է` հայ ազգի գոյությունը բնաջնջել Թուրքիայի տարածքից: Դա համակարգված էր: Հրամանները վերեւից էին...
Լորդ Ռոբերտ Սեսիլ
Մենք շուտով իմացանք, որ նահանգապետերին հրամայել են իրենց իրավասության տակ ապրող բոլոր հայերին արտաքսել` անկախ տարիքից եւ սեռից:
Հենրի Մորգենթաու (1856-1946)
Ամերիկացի իրավաբան եւ դիվանագետ, Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան (1914-1916)
Հայոց ջարդն ամենամեծ հանցանքն էր, իսկ Թուրքիայի դեմ գործելուց հրաժարվելը նշանակում է աչք փակել այդ արարքի վրա, Ապագայի անվտանգության մասին խոսելը նոնսենս է, եթե շարունակում ենք արհամարհել թուրքական սարսափը:
Թեոդոր Ռուզվելտը
11 մայիսի 1918թ.
Ցեղասպանության ողջ ընթացքը տեղի ունեցավ աշխարհի աչքի առաջ:
Հովհաննես Պողոս Երկրորդ
Թուրքերը շարունակեցին իրենց նախորդ քաղաքականությունը: Նրանք չէին դադարի իրականացնել մեծագույն եւ ամենասարսափելի ջարդերը, որոնք անգամ Լենկ Թեմուրը չէր հանդգնի անել:
Վալերի Բրյուսով
Հայաստանը մահվան շեմին է, բայց այն կփրկվի: Արյունը, որ թափվել է, չափազանց թանկ է, եւ այն կծնի նոր հերոս սերունդ: Այն ազգը, որ չի ցանկանում մահանալ, երբեք չի մահանա:
Անատոլ Ֆրանս (1844-1924)
Ֆրանսիացի վիպասան, Նոբելյան մրցանակակիր
Թարգմանությունը՝ Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ