կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-22 14:00
Իրավական

Ոստիկանությունում ստեղծվել է ընտրությունների բնականոն ընթացքն ապահովող համակարգող խումբ

Ոստիկանությունում ստեղծվել է ընտրությունների բնականոն ընթացքն ապահովող համակարգող խումբ

ՀՀ ոստիկանության պետի հրամանով` մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձեւավորվել է համակարգող խումբ. հայտնում  է ոստիկանության կայքը:

 

Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաեւ` (010) 54-69-12 եւ (010) 54-69-14 հեռախոսահամարները: Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում գրանցված անօրինական գործողությունների մասին կարելի է ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:

 

ՀՀ ոստիկանությունը բազմիցս հայտարարել է եւ առաջնորդվում է նույն սկզբունքով` անհետեւանք չի մնա ոչ մի ահազանգ, տեղերից ստացվող ոչ մի տեղեկատվություն: Ոստիկանությունը կրկին համագործակցություն է առաջարկում քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին` նպատակ ունենալով համատեղ ապահովել արդար ու թափանցիկ ընտրություններ:

 

Ոստիկանությունը կարեւորում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը եւ ակնկալում նաեւ նրանց աջակցությունը: Ոստիկանությունը հորդորում է բոլոր քաղաքական ուժերին` հանրային միջոցառում անցկացնելու մասին նախապես իրազեկել համապատասխան մարմնին, ինչը բխում է բոլորի շահերից: Ոստիկանությունը մշտապես շեշտել է իր վերքաղաքական եւ վերկուսակցական լինելը` գործով ապացուցելով, որ իր խնդիրը հասարակական կարգ ու կանոնի պահպանումն է, հանրային հավաքների մասնակիցների անվտանգության ապահովումը: Միաժամանակ, ոստիկանությունն օրինահարգություն է պահանջում բոլորից` հիմնվելով օրենքի պահանջի եւ հասարակական շահի առաջնահերթության վրա: