Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր բազմաթիվ հարցեր կան, օրինակ` բյուջետային ծախսերի մասով հանրության կարծիքը չունենք. Երեւանի բյուջեի հարցերը քննարկելիս նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա ներկայացրեց Երեւանի կառավարման գործում հանրության մասնակցության մեծացման հարցում ՀՅԴ պատկերացումները, ըստ որոնց` լավագույն օրինակները ոչ միայն սոցիոլոգիական հարցումները, մասնագիտական քննարկումների կազմակերպումը եւ քաղաքացիների տեսակետները ստանալն է, այլ նաեւ այսօր Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված տեղական հանրաքվեի ինստիտուտի անմիջական գործադրումը.
«Առանց որի մենք չենք կարող տեղական իշխանությունը լիարժեք իրացնել»,- շեշտեց Արծվիկ Մինասյանն ու հավելեց, որ տեղական հանրաքվեի ինստիտուտը, որպես կարեւորագույն անմիջական ժողովրդավարական մասնակցային գործընթաց, այսօր չի գործադրվում: Այս դրույթը, ինչպես նշեց ՀՅԴ-ական պատգամավորը, ՀՅԴ նախընտրական ծրագրի կարեւոր կետերից մեկն է:
Նրան հակադարձեց Երեւանի փոխքաղաքապետ, ՀՀԿ-ական Վահե Նիկոյանը եւ նշեց, որ ծախսերի պլանավորման մասով Երեւանի բյուջեն, որ գոյություն ունի 4 տարի, քննարկվում է բնակիչ, համատիրություն, վարչական շրջան, քաղաքապետարան փոխադարձ կապի, բարձրացված հարցերի կենսունակության ու հրատապության, զարգացման ծրագրերի, ի վերջո, գլխավոր հատակագծի պահանջների եւ դրանց առաջնահերթության ու, վերջին տարիներին ակնհայտ է, համաչափության սկզբունքի հիման վրա: