|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Աշխարհի ուժեղագույն թենիսիստ` սերբ Նովակ Ջոկովիչը Monte Carlo Masters-ից առաջ խոսել է իր առողջական վիճակի մասին։
«Վերջին մի քանի օրը ես մարզվում եմ, իսկ դրանից առաջ ապաքինվում էի ոտնաթաթիս վնասվածքից հետո։ Ամեն ինչ լավ է գնում, ես կասեի ավելի լավ, քան սպասում էի»,- Ջոկովիչի խոսքերն է մեջբերում նրա պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ սերբ թենիսիստը Davi's Cup-ի ժամանակ վնասել էր ոտնաթաթը, և նրա մասնակցությունը Motne Carlo Masters-ին հարցականի տակ էր։
Չորեքշաբթի օրը մրցության երրորդ ռաունդ դուրս գալու համար Ջոկովիչը կմրցի ռուսաստանցի Միխայիլ Յուժնիի հետ։ Թենիսիստների միջև անհատական հանդիպումների հաշիվը 4-3 է՝ հօգուտ Ջոկովիչի։