|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Համաշխարհային շուկան կրկին ցնցվում է. գրում է «Հայկական ժամանակը»: Երեկ մեկ տոննա պղնձի գինը համաշխարհային շուկայում ընկել է մինչև 7 հազար 253 դոլարի, որը ամենացածր գինն է վերջին 1.5 տարվա ընթացքում: Իսկ նավթի գինը մոտեցել է 100 դոլարի:
«Հայկական ժամանակը» գրում է, որ պղնձի և նավթի համաշխարհային գները կարևոր են մեր տնտեսության համար: Քանի որ Հայաստանից արտահանվող ապրանքների մի զգալի մասը գունավոր մետաղների, առավելապես պղնձի հանքաքարն է, ուստի դրա էժանացումը նվազեցնում է արտարժույթի մուտքը Հայաստան: Իսկ նավթի գնի անկումը վատթարացնում է վիճակը Ռուսաստանում և բացասական ազդեցություն թողնում այնտեղ աշխատող մեր հայրենակիցների եկամուտների վրա: Նավթի և պղնձի գների նվազումը երկարատև ժամանակահատվածում կարող է ծանր հետևանքներ ունենալ մեր տնտեսության վրա:
Թերթը նշում է, որ 2008-2009թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա հիմնականում այս ապրանքների գների անկմամբ էր պայմանավորված: