կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-11 16:37
Իրավական

Իշխանությունն է հարկադրել ոստիկաններին ուժ կիրառել. Անդրիաս Ղուկասյան

Իշխանությունն է հարկադրել ոստիկաններին ուժ կիրառել. Անդրիաս Ղուկասյան

Ապրիլի 9-ին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ ոստիկանությունը վարչական իրավախախտումների մասին արձանագրություն էր կազմել:

 

Հիշեցնենք, որ այդ օրը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպից հետո Ղուկասյանին այլ քաղաքացիների հետ միասին բերման էին ենթարկել ոստիկանություն, իսկ որոշ ժամանակ անց` ազատ արձակվել:

 

Ղուկասյանը, սակայն, համաձայն չէ այդ արձանագրությանը և դիմել է ոստիկանություն, որպեսզի վերջինս այն վիճարկի վարչական դատարանում: Օրենքով սահմանված կարգի համաձայն՝ վարչական տույժ նշանակելու իրավասությունը պատկանում է վարչական դատարանին:

 

Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում Ղուկասյանը նշեց, որ ոստիկանության կազմած արձանագրությունն իրավաչափ չէ,  և այդ կապակցությամբ իր առարկությունները կհայտնի վարչական դատարանին:

 

Հարցին`  ինչպե՞ս է գնահատում ոստիկանության այսօրվա պարզաբանումը, թե ապրիլի 9-ին իրենք հարկադրված էին ուժ կիրառել, նախկին թեկնածուն պատասխանեց. «Այո', ոստիկանները հարկադրված էին ուժ կիրառել, սակայն իշխանություններն են նրանց հարկադրել: Այդկերպ ոստիկանությունը խախտել է Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված պահանջները: Ոստիկանությունը պետք է ապահովեր քաղաքացիների անվտանգությունը, ոչ թե Արմեն Մարտիրոսյանի քիթը ջարդեր»: