|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մի քանի օր առաջ Yerkir.am-ը անդրադարձել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի ընտրություններին և առաջադրված միակ թեկնածուին: Պարզվում է, որ սա միակ ֆակուլտետը չէ, որտեղ դեկանի թեկնածուն մեկն է:
Ապրիլի 3-ին ԵՊՀ կայքում հրապարակվել է արդեն կենսաբանության ֆակուլտետի դեկանի ընտրության համար առաջադրված միակ թեկնածուի անունը` Գևորգյան Էմիլ: Ինչպես և նախորդ դեպքում, այս անգամ էլ ԵՊՀ-ում ընտրելու են դեկան, ըստ էության, առանց ընտրելու հնարավորության:
Հավելենք, որ կենսաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնի ընտրության համար գումարվելիք նիստը կկայանա 2013թ. ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, կենսաբանության ֆակուլտետի դահլիճում: