|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը հետամուտ է լինելու իր մարտական ընկեր, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի նենգաբար սպանության նախաքննության ընթացքին, հանցագործության բացահայտմանը, ինչպես նաև կատարողների և պատվիրատուների նկատմամբ օրենքով նախատեսված առավելագույն պատժի կիրառմանը: Այս մասին ասված է ՇԱԳԱՄ-ի տարածած հայտարարության մեջ:
«Այսօր հողին հանձնեցինք մեր մարտական ընկեր Հրաչ Մուրադյանին, որի նենգաբար սպանության լուրն ինչպես յուրաքանչյուր ազատամարտիկի, այնպես էլ ցանկացած հայ մարդու մոտ առաջացրել է մեծ ցավ և զայրույթ:
Դավադիր գնդակն, ինչը կարող էր արձակվել միայն թշնամու կողմից, մեր պայքարի շարքերից ֆիզիկապես հեռացրեց Հայոց Ազատամարտի նվիրյալներից մեկին: Կրկին սպանվել է ազնիվ, անկաշառ, հայրենիքին ու ժողովրդին նվիրված հայորդի: Սա հերթական սրբապղծությունն է, ինչը տեղի է ունենում իշխող ռեժիմի օրոք: Հրաչն ու մեր բոլոր նահատակներն անմահ են:
ՇԱԳԱՄ-ը հետամուտ է լինելու նախաքննության ընթացքին, հանցագործության բացահայտմանը, ինչպես նաև կատարողներին և պատվիրատուներին օրենքով նախատեսված առավելագույն պատժի իրականացմանը:
ՇԱԳԱՄ-ը խորը վշտով ցավակցում է Հրաչ Մուրադյանի ընտանիքին, մերձավորներին, հարազատներին և ընկերներին»: