Ամսական 35 հազար դրամ փոխհատուցում` ավագանու անդամներին
Երևանի ավագանին` ապրիլի 5-ին գումարած հերթական նիստում միաձայն հավանություն է տվել Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց` Երևանի 2013 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական 35.000-ական դրամ փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին. հայտնում են քաղաքապետարանից: