|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
***
ՀՀ նախագահի թեկնածու, ում փոխարեն քարոզում են հանգամանքները, իսկ ինքը միայն արշավում է հիվանդանոց-ՍԴ և հակառակ երթուղով:
***
ՀՀ նախագահի թեկնածու, ով մեկ բառ ապագայից է ասում, 100 բառ՝ անցյալից:
***
ՀՀ նախագահի թեկնածու, ով Ձենով Օհանի պես երեք ձի ունի՝ մեկը սպիտակ, մեկը կարմիր, մյուսը՝ սև: Սպիտակին նստի՝ 79 տոկոս կհանի, կարմրին՝ 80, իսկ սևին որ նստի՝ հեչի պես 81 տոկոս քվե կբերի:
***
ՀՀ նախագահի թեկնածու, ով կարող է նույնիսկ Ադիբեկյանի հայտարարած տոկոսները խփել: Ընդ որում՝ թե' դեպի վեր և թե' դեպի վար:
***
ՀՀ նախագահի թեկնածու, ով, օգտվելով առիթից, գրկում է ուրիշի կանանց, ինչպես նաև քաշքշում ուրիշների բեղերը՝ հիշելով ու հիշեցնելով իրենը:
***
Հինավուրց ժողովուրդ, որին իշխանությունը խնդրում է մի քիչ էլ Պարույր Հայրիկյանին ձայն տալ, որ անկախության վեհ գաղափարը վերջին տեղ չընկնի:
***
ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուի բարձր աստիճան, որին արժանի են շատերը, բայց քչերին է տրվում:
Կազմեց՝ Էդ. Անդրեասյանը