|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Այս հրապարակը մեր ժողովրդի հոգու բարձրագույն թռիչքի հրապարակն է: Այստեղից ենք մենք զինվորներին ուղարկել ռազմաճակատ, որպեսզի պաշտպանեն Արցախը: Այս հրապարակը կառավարել է երկիրը և այսօր այս հրապարակն իր կառավարումը պետք է վերականգնի»,- նշեց Աշոտ Մանուչարյանը:
«88-ի փետրվարից երեք օր առաջ մենք ունեինք մեծ քանակով կաշառակեր դատավորներ, ճիշտ է իրապես ավելի քիչ, քան այսօր, բայց բավականին շատ էին: Մենք ունեինք կաշառակեր դատախազներ, մենք ունեինք շրջանների, քաղաքների, ղեկավարներ, նախարարներ կաշառակեր և ոչ կոմպետենտ: Ժողովուրդը դուրս եկավ հրապարակ`ոչ մի կաշառակեր դատավոր, նույն այդ դատավորը դատում էր` աշխատելով լինել արդար, աշխատելով լինել օրենքի շրջանակներում, որովհետև աշխատում էր ժողովրդի հավաքական միտքը»,- նշեց Աշոտ Մանուչարյանը: