Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ այսօրվա հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Լիտվայի Սեյմում Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծմանը եւ դրա շուրջ բարձրացված ադրբեջանական հիստերիային: Նա հայտարարեց, որ քաջալերում եւ զորակցում են գործընկերներին, ովքեր որ նախաձեռնեցին այս բարեկամական խմբի ստեղծումը Լիտվայի խորհրդարանում:
«Եվ սպասելի էր ադրբեջանական վայրահաչությունը, բայց այն զանգվածային, լայնամասշտաբ արշավը, որ սկսվել է այս գործողության դեմ, պետք է իր արժանի պատասխանը ստանա ոչ միայն մեր եւ Լիտվիայի խորհրդարանների, այլ նաեւ իրեն ժողովրդական պետություն համարող ցանկացած միջազգային սուբյեկտի կողմից»,- հայտարարեց Մինասյանը եւ ընդգծեց, որ շատ կարեւոր է գիտակցել այս աշխատանքի կարեւորությունը, թե որքան անհրաժեշտ է ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացում համատեղ գործողություններ նախաձեռնելը:
Դատապարտելով Ադրբեջանի գործողությունները եւ համարելով, որ սա ամբողջ մարդկությանը նետված մարտահրավեր է, պատգամավորն ընդգծեց, որ պետք է միասին պահանջեն եւ կոչ անեն ԱԳՆ-ին, որ այն վարքագիծը, որ ցուցաբերվեց Լիտվայի խորհրդարանում, դարձնի պրակտիկա, ուղեցույց՝ ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ակտիվ դիվանագիտական գործողություններ իրականացնելու եւ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն անշրջելի դարձնելու համար: Սա, ըստ Մինասյանի, կարեւոր քայլ է, որով կարող ենք արժանի հակահարված հասցնել ադրբեջանական վարքագծին: