|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Փետրվարի 15-ին, ժամը 10։00-ին, բոլորս լինենք դատարանի մոտ՝ աջակցելու փաստաբաններին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Բոլորս երկուշաբթի՝ փետրվարի 15-ին, ժամը 10-ին, լինենք դատարանի մոտ (ք. Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխյան փող., 20)՝ աջակցենք փաստաբաներին, պահանջենք արդարադատություն։
Երկիրն ապագա չի ունենա, եթե չհարուցվի և օբյեկտիվորեն չքննվի, չբացահայտվի պետական դավաճանության առերևույթ հանցագործությունը։
Գլխավոր պատասխանատուից մինչև հայրենադավության վերջին մեղավորը պետք է կրեն օրենքով նախատեսված պատասխանատվությունը։
Լինենք պահանջատեր, լինենք արժանի մեր նախնյաց և իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր քաջորդիների սուրբ հիշատակին»,- գրել է Մինասյանը:
Ավելի վաղ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ բողոք են ներկայացրել դատարան, վաղը առաջին նիստն է: