|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Մարտի 21-ին «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը, որը կնվիրվի հայ մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի 125-ամյակին. այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի մամուլի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ միջոցառումը տեղի է ունենալու Ազգային թատերական ստեղծագործական միավորման հետ համագործակցությամբ:
«Երեկոյի ընթացքում կլինի բանախոսություն Վահրամ Փափազյան արվեստի ու ժառանգության մասին, որը կվարի արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը: Իսկ երկրորդ մասում կցուցադրվի տեսանյութ` Վահրամ Փափազյանի հայտնի մենախոսության եւ ելույթների եզակի ձայնագրություններով»,- ասաց Սոխակյանը:
Միջոցառման մուտքն անվճար է, սակայն անհրաժեշտ է գրանցվել: