Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի` շոտլանդական Ֆոլկերկ շրջանից պատգամավոր Էրիկ Ջոյսը ձերբակալվել է հարբած վիճակում ծեծկռտուքից հետո. տեղեկացնում է The Daily Mail-ը:
Երեկ երեկոյան 52-ամյա պատգամավորը եւ նրա օգնականը` արդեն հարբած, այցելել են խորհրդարանի շենքում գտնվող բարը, որտեղ կարաոկե երեկույթ է անցկացվել: Ջոյսը վիճաբանել է այցելուներից մեկի հետ: Դեպքի վայր կանչված ոստիկանները պատգամավորի հետ վիճողին դուրս են բերել փողոց, սակայն Ջոյսը նույնպես հետեւել է նրանց եւ շարունակել կռիվը: Ոստիկանները ստիպված նրան գետնին են տապալել ու ձեռնաշղթաներ հագցրել: Պատգամավորին տարել են ոստիկանական բաժանմունք: Հետաքննություն է կատարվում:
Ջոյսը նախկինում ներկայացրել է Լեյբորիստական կուսակցությունը, սակայն նման միջադեպի հետեւանքով զրկվել է անդամությունից եւ դարձել անկախ պատգամավոր: 2012-ի փետրվարին նույն բարում նա գլխով հարվածել էր Պահպանողական կուսակցության երկու ներկայացուցչի, նաեւ` վիրավորել ոստիկաններին: Այդ ժամանակ նրան տուգանել էին 3 հազար ֆունտով եւ արգելել 3 ամիս բարեր ու ալկոհոլ վաճառող խանութներ այցելել, նաեւ ուրբաթից կիրակի երեկոները դուրս գալ տանից: