|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր տեղի է ունեցել Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Օրակարգում ԵՊԼՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթն է եղել:
Համալսարանից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ ռեկտորի միակ թեկնածուն Կարինե Հարությունյանն է եղել: Նիստին ներկա են եղել հոգաբարձուների խորհրդի բոլոր` 24 անդամները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա՝ 24 կողմ, 0 դեմ, 0 անվավեր, ԵՊԼՀ ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը: