|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իրավապահ մարմինների աշխատակիցները, ովքեր աշխատում են ռուս վաստակավոր արտիստ Անդրեյ Պանինի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ, չեն բացառում, որ նրան սպանել են:
Պանինի հարևանները պատմել են, որ մի քանի օր շարունակ իրենք տնքոցներ հիշեցնող ձայներ են լսել նրա բնակարանից: Իսկ երբ կասկածելի լռություն է տիրել, զանգել են Պանինի ընկերներին: Ընկերներն էլ իրենց հերթին անհանգստացել են, որ նա զանգերին չի պատասխանել. տեղեկանում ենք vz.ru-ից:
Բնակարանի փակ դուռը բացել են ոստիկանները և Պանինին գտել են գետնին ընկած` մահացած: Նախնական վարկածով` մահը քրեական արարքի հետևանք չի եղել, քանի որ բնակարանում բռնության և գողություն կատարելու հետքեր չեն եղել: Սակայն կասկածի տեղիք են տալիս արյան հետքերը. դրանք կան ոչ միայն նրա ընկած հատվածում, այլև տան տարբեր մասերում և իրերի վրա: Այս իսկ պատճառով էլ սպանության վարկածը չի բացառվում: