Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համարեք, մանդատը վար ենք դրել՝ այստեղ ենք՝ փողոցում ենք, խորհրդարանում չենք, ժողովրդի հետ ենք, կանգնած ենք գետնին, շփվում ենք ամեն օր ժողովրդի հետ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք «Պատիվ ունեմ» խմբակցությունը վար կդնի մանդատները։
«Ես այլևս խորհրդարանում չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անեմ, ինչ քննարկեմ, ինչի մասին խոսեմ՝ մի խորհրդարանում, որտեղ ասում են, որ Արցախում ապրող հայը կարա ապրի ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում, չգիտեմ, այլևս ինչով պետք է զբաղվեմ։ Այնպես որ, մանդատը վար դնելը կամ չդնելը տեխնիկական հարց է»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Բայց, այնուամենայնիվ, հավելեց, որ իշխանափոխությունը տեղի է ունենալու խորհրդարանում՝ փողոցի ճնշման տակ իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում, և այդ մանդատները իրենց պետք են գալու այդ գործընթացն իրականացնելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում․