|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Սերժ Սարգսյանի աշխատակազմը վերջերս միանգամից մոտ 1 մլն դրամ արժողության կոնյակ է գնել: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ նախագահականը գնել է 20 տարվա հնության «Նաիրի» տեսակի 53 շիշ կոնյակ և յուրաքանչյուրի համար վճարել 18 հազար 600 դրամ (ընդհանուր արժեքը կազմել է 985 հազար 800 դրամ): Նշենք, որ խանութներում «Նաիրի» 0.5-լիտրանոց կոնյակը վաճառվում է 35 հազար դրամից ոչ պակաս:
Թե ինչպես է ՀՀ նախագահի նստավայրին հաջողվել թանկարժեք կոնյակը գնել կես գնով, անհասկանալի է: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը միայն «Նաիրի» տեսակի կոնյակ է ըմպում, և նախագահականում կայացած ընդունելությունների ժամանակ հենց այդ կոնյակից են հյուրասիրում: