կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-28 10:45
Հասարակություն

Ուսանողը կներկայացնի ԵՊՀ-ի ամբողջ ″կեղտերը″

Ուսանողը կներկայացնի ԵՊՀ-ի ամբողջ ″կեղտերը″

ԵՊՀ ուսանող Վազգեն Գալստյանը միանձնյա դասադուլ է հայտարարում ԵՊՀ-ի մոտ:

Գալստյանը նշում է, որ սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժնի 4-րդ կուրսում ստացիոնար և իրավագիտություն ֆակուլտետի 2-րդ կուրսում` հեռակա:

 

«Երկուշաբթի օրվանից սկսած ԵՊՀ-ի դիմաց խաղաղ, առանց բարձրախոսների մեկշաբաթյա դասադուլ եմ հայտարարում (նստացույցով մինչև դասերի ավարտը): Միայն պլակատներ են լինելու համապատասխան տեքստերով և այն ամբողջ կեղտը, որը նկատել եմ 3.5 ամյա կրթությանս ընթացքում հատ-հատ նշելու եմ` հստակ անձերով, անուններով, դեպքերով...

 

Կոչ եմ անում նստացույցին միացողներին արձագանքել, առաջարկելով պայքարի ոչ ագրեսիվ միջոցներ, օգնելու հանրայացնել ԵՊՀ-ի ներսում ընթացող ողջ արատավոր պրոցեսները, առաջարկել լուծման ուղիներ: Այս գործողությունը հնարավորություն կտա հասկանալու, թե ինչն է խոչընդոտում ուսանողությանը մասնակից լինելու իր երկրում կատարվող փոփոխություններին, ինչու դասախոսները չեն «ողջունում» ուսանողական շարժումները, կփորձի ուսանողության ներուժն համախմբել հստակ նպատակի շուրջ»,-ասում է Գալստյանը: