Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան ուսման վարձավճարների բարձրացման դեմ ԵՊՀ-ի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ԵՊՀ ուսանող, ակտիվիստ Հարութ Մկրտչյանին: Ոստիկանները պահանջել էին բարձրախոսներով հայտարարություններ չանել, քանի որ խախտում են դասապրոցեսը, սակայն Մկրտչյանը հրաժարվել էր կատարել ոստիկանների պահանջը:
Yerkir.am-ի հետ զրույցում Մկրտչյանը նշեց, որ ոստիկանությունում իրեն ասել են, որ ամեն ինչ օրենքի սահմաններում են արել ոստիկանները:
«Ինձ ասացին, որ չեմ ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին` շեշտելով, որ ոստիկանի պահանջն օրինական է եղել: Բայց այդ պահանջը չի կարող օրինական համարվել, քանի որ օրենք չկա այդ պահանջի հիմքում: Եվ նա, օրենքի մարդ լինելով, խախտում է օրենքը` խոչընդոտելով իմ` ազատ տեղաշարժի իրավունքին»,- ասաց Մկրտչյանը:
Նշենք նաեւ, որ Մկրտչյանին ազատ են արձակել Վարչական իրավախախտման մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով արձանագրություն կազմելուց հետո: