Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ-ում լրագրողները ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ԲՀԿ-ն կմիանա՞ Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին, Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած ակցիաներին:
ԲՀԿ-ական պատգամավորը նախ ընդգծեց, որ` այո', հրապարակում ժողովուրդն է, եւ ԲՀԿ-ն հայտարարել է, որ ժողովրդի կողքին է, բայց մյուս կողմից` ակցիայի օրակարգը ինքնին հասկանալի չէ: «Այսինքն` ինչպիսին են լինելու քայլերը, ինչ են դրանք ենթադրում: Այս հարցերի հստակության դեպքում ԲՀԿ-ն կհայտնի իր տեսակետը»,- հայտարարեց Վարդանյանը:
Մեր այն դիտարկմանը, թե «Ժառանգության» հետ առանձին քննարկում ունեցե՞լ են` հասկանալու համար այս բոլոր հարցերի պատասխանները, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ հանրահավաքը բաց միջոցառում է, եւ թե կոնկրետ ի՞նչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը, ժողովրդին էլ պետք է պարզ լինի, եւ այնպես չէ, որ այս հարցերի պատախանները ԲՀԿ-ն «Ժառանգության» հետ առանձին, փակ սենյակում պետք է հասկանան:
Հարցին, թե ԲՀԿ-ն ընդունո՞ւմ է այս ընտրությունների արդյունքները, ԲՀԿ-ական պատգամավորը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը կորել է, եւ դա արդեն իսկ հարցի պատասխանն է:
Դիտարկմանն էլ, թե որքանո՞վ է հնարավոր ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիայի ստեղծումը, ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ ընտրություններից հետո որեւէ բան չի փոխվել` այդ հարցը կրկին քննարկելու համար: