կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-17 11:48
Քաղաքական

Մեծամասնության ներկայացուցիչնե´ր, ժպտացե´ք, ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով. Նիկոլ Փաշինյան

Մեծամասնության ներկայացուցիչնե´ր, ժպտացե´ք, ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով. Նիկոլ Փաշինյան

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին դեմ են ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները: Նրանք պնդում են, որ սա մարդու իրավունքների ոտնահարում է:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է հանցագործությունները բացահայտելիս, հասարակական կարգի պահպանումը և ճանապարհային երթևեկության անվտանգություն ապահովելիս ոստիկանության ծառայողներին տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ տրամադրել:

Ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ այս օրենքով վերջապես իրականանում է ոստիկանության երազանքը` օրենքով հնարավորություն կունենա տեսախցիկներ տեղադրել ցանկացած վայրում: «Հիմնական և հարակից զեկուցողներն ասում են` հանրային վայրերում են տեղադրվելու, և շրջանցում են այն պահը, որ այս օրենքով կարող են տեղադրել ոչ միայն հանրային վայրերում, այլև մասնավոր»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կարող են պայմանագիր կնքել ցանկացած մեկի հարևանի հետ և տեսախցիկ տեղադրել` այդ կերպ վերահսկելով իրավիճակը: «Ընդ որում` խոսքը գնում է ոչ միայն հրապարակային, այլև գաղտնի նկարահանման մասին: Աայնպես որ` կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ պարզ է: Հիմա ամենակարևոր հարցը` ինչո՞ւ է իշխանության համար անհետաձգելի այս` համատարած տեսախցիկների հարցը: Շատ պարզ պատճառով, որովհետև դիմացը ապրիլ է, և իշխանությանը պետք են երաշխիքներ` ոչ միայն իմանալու այս հատվածը ինչ է անում (ՀՀԿ /խմբ./), այլև այս հատվածը (ընդդիմադիր): Չմտածեք, որ միայն մեր տների, օֆիսների, ավտոների մեջ են կախելու, ձեր վրա էլ են կախելու: Այնպես որ` մեծամասնության ներկայացուցիչնե'ր, կոչ եմ անում ձեզ, ժպտացե'ք և անընդհատ գովերգե'ք Սերժ Սարգսյանին, որովհետև ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: