Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«168 ժամը» զրուցել է Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցի որոշ հատվածներ:
-Շիրակում Սերժ Սարգսյանն ամենաքիչ ձայները ստացավ: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
-Գյումրիում խայտառակ արդյունքներ են` 70%-ը` 27-ի համեմատ, բայց նրա իրական վարկանիշն անհամեմատ ցածր է: Եթե 27%-ից կամ Շիրակի մարզում նրա ստացած ձայներից հանում ենք զինծառայողների քվեները, բերման ենթարկվածների քվեները, վարչական ռեսուրսով, կաշառքով քվեարկության քշվածների տոկոսները, տակը կարող է մնալ 5-6-7 կամ 10 %:
Ոմանք, իհարկե, մեկնաբանում են գյումրեցոնց պատասխանով, որովհետև Շիրակում կրած պարտության առյուծի բաժնի համար Սերժ Սարգսյանը պարտական է Գյումրու քվեարկությանը: «Ինչքան պետք ա, էդքան էլ կխփենք» և այլն` Գյումրիում նման արտահայտություններ անել չի կարելի, երևի իրենք հասկացան:
-Պարոն Բարսեղյան, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, օրինակ, ասում էր, որ իր քաղաքապետ լինելու ժամանակ Սերժ Սարգսյանն ավելի շատ քվեներ էր ստացել:
-2008թ. Սերժ Սարգսյանը Գյումրիում տարել է 26.000 թե 27.002 քվե, իսկ այս անգամ` 16.000-ից ավելի քվե: Սրանք ուղղակի թվեր են` հինգ տարվա տարբերությամբ, և ցույց է տալիս վարկանիշի ուղղակի անկում: Այն ժամանակ էլ, այս անգամ էլ եղել է ընտրակաշառք, նույն գործիքները կիրառվել են, բայց արդյունքում ստացվել է այդպիսի անկում: Րաֆֆի Հովհաննիսյանը տարել է, այսպես ասած` «դժգոհության քվե», իշխանություններն էլ են այդպես մեկնաբանում` ասելով, թե` հանրությունը հո՞ չէր սիրում Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց լավ են արել, այդպես էլ լինում է։
Ոչ ոք չէր սպասում, որ դժգոհության տոկոսն այդքան մեծ կլիներ, բայց, փաստորեն, 70/27 հարաբերակցությունը խոսում է Հանրապետական թեկնածուի խայտառակ պարտության մասին Գյումրիում: Գուցե նաև նրանից է, որ Գյումրիից ընտրողների մոբիլ խմբեր էին տարել Երևան, և այդ խմբերը չկարողացան ասպատակել Երևան քաղաքը, և ասպատակեցին ուրիշ տեղեր:
-Օրեր առաջ Շիրակի ՀՀԿ-ական մարզպետ Աշոտ Գիզիրյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ տրամադրություն չունի, և հրաժարվեց պատասխանել հարցերին: Հավանակա՞ն համարում եք մարզպետի փոփոխությունը:
-Երեկվա (երեքշաբթի.- Մ.Մ.) իր խոսքերից բխում է, որ մնացած մարզերից ընտրախախտումներով են կրել և հաղթել: Իր խոսքի ուղղակի մեկնաբանությունն ինձ դա է հուշում: Լուրեր կային, որ ինքը հավակնում է Հայաստանի ոստիկանապետի պաշտոնին և այստեղ իր պլանը կատարելու դեպքում կստանձնի այդ պաշտոնը, հիմա շատ եմ կասկածում: Գուցե թողնեն, որ չարչարվի: Գյումրին միշտ աքսոր է համարվել Երևանի համար: Նույնիսկ «Ոսկե ցլիկը» ֆիլմի մեջ կա այդպիսի մի դրվագ, ասում է` «Հիշո՞ւմ ես` փախնում էիր Լենինական, ախպերս չթողեց»: Երևանից Ոստիկանության վարչության պետերը երբեք գյումրեցիներ չեն եղել, մարզպետները, եթե խորանում եք, երբեք գյումրեցի չեն եղել:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթում: