|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գյումրիում Սերժ Սարգսյանի վստահված անձը մտել է քվեախցիկ եւ մի քանի անձանց ուղղորդել, թե ում ընտրեն. հաղորդում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն: Դեպքը կազմակերպության դիտորդի կողմից արձանագրվել է ժամը 12։15-ին` Գյումրու թիվ 34/27 ընտրատեղամասում:
Դրանից բացի` ժամը 12։00-ին Երևանի թիվ 4/11 ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, որ ընտրատեղամասի առաջին հարկում մի կին է եղել, ով ինչ-որ ցուցակով ներկա-բացակա է արել քվեարկության եկողներին: Վստահված անձի միջամտությամբ նրան տեղամասից հեռացրել են:
Իսկ Երևանի թիվ 13/38 ընտրատեղամասում ժամը 11։38-ին ՔՀԻ դիտորդին Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ամալյա Հարությունյանը հայտնել է, որ մի քաղաքացի քվեարկել է վրացական անձնագրով եւ մինչ փորձել են ճշտել՝ նա ՀՀ քաղաքացիություն ունի՞, թե՞ ոչ, անձն արդեն քվեարկած եւ հեռացած է եղել:
Աղբյուրը` www.hra.am