կարևոր
616 դիտում, 14 ժամ առաջ - 2024-12-03 22:16
Հասարակություն

Տաթև Արցախի հայցն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի բավարարվել է

Տաթև Արցախի հայցն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի բավարարվել է

Փաստաբան Իրմա Ճաղարյանը գրում է

«Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մ․ Գևորգյանի բավարարել է Տաթևիկ Վիրաբյանի (Տաթև Արցախ) հայցն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

Արդյունքում Դիանա Մարտիրոսյանը ստիպված կլինի հերքել նախկինում իր կողմից հրապարակված տեղեկությունները, որոնք արատավորել էին վստահորդիս անունն ու բարի համբավը։ Միաժամանակ տիկին Մարտիրոսյանը ստիպված կլինի վճարել նյութական փոխհատուցում՝ 150․000 ՀՀ դրամի չափով»։