|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Հայաստանի ազգային հավաքականի և Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը նույնպես միացել է իր ակումբին և անցկացրել վերջին պարապմունքը չեխական «Բաումիտ-Յաբլոնեց»-ի հետ ստուգողական հանդիպումից առաջ:
Ֆուտբոլիստը խոսել է նաև Հայաստան-Լյուքսեմբուրգ խաղի և նորեկների մասին:
«Կարծում եմ՝ Լյուքսեմբուրգի հետ խաղն անհաջող էր մեզ համար, քանի որ պարտավոր էինք հաղթել: Հիմա հավաքականում կան նորեկներ, եւ առաջին խաղում նրանց մոտ նկատվեց հուզմունք, ինչն անդրադարձավ նաեւ խաղի վրա: Բայց տղաները պայքարում էին եւ չեմ կարող ասել, որ կոպիտ սխալներ թույլ տվեցին: Վստահ եմ` նրանց համար ամեն ինչ առջեւում է, եւ նրանք կկարողանան ուժեղացնել Հայաստանի հավաքականը»-հարձակվողի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: