կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-25 11:40
Քաղաքական

Վարչապետի հրաժարականի իրավական հետեւանքները. Հրանտ Սարկիսով

Վարչապետի հրաժարականի իրավական հետեւանքները. Հրանտ Սարկիսով

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ և ԱԺ փորձագետ Հրանտ Սարկիսովը գրում է.

«Վարչապետի հրաժարականի իրավական հետեւանքները...

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ.

«Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։

Այսինքն մինչեւ 02.05.2021 թվականը Խորհրդարանական խմբակցությունները իրավունք ունեն առաջադրելու վարաչպետի թեկնածուներ։

«ԱԺ Կանոնակարգ» ՍՕ-ի 140-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունը ամրագրում է, որ «Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս վարչապետի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ»։ Այսինքն մենք 03.05.2021 թվականին կիմանանք վարչապետի ընտրության կամ ավելի ճիշտ չընտրության օրը եւ ժամը։

«Կանոմակարգի» վկայակոչված հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ վարչապետի ընտրությունը տեղի է ունենում «(...) թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում»։

Վարչապետ չընտրվելու դեպքում (ինչը խիստ հավանական է, քանի որ առկա է քաղաքական կոնսենսուս) «Կանոնակարգի» վկայակոչված հոդվածի 6-րդ մասի համաձայն յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին կարող են մասնակցել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-րդի առաջադրած թեկանծուները։

«Կանոնակարգի» վկայակոչված հոդվածի 9-րդ մասի 2-րդ նախադասթության համաձայն «(...) Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»։

«Ընտրական օրենսգիրք» ՍՕ-ի 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո»։

Աստուած պահապան մեր Պետությանն ու Պետականությանը։

P.S.Դե ինչ սպասենք երկու չընտրություններին»: