Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արաբկիր համայնքում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ հերթական «կիքսն» է գրանցվել. գրում է «Ժողովուրդը»:
Քաղաքացիներից մեկը նրան հարց է տվել, թե ընտրվելու դեպքում ինչ է պատրաստվում անել` եթերն անորակ հեռուստասերիալներից մաքրելու ուղղությամբ: «5 տարի առաջ եթերում մեքսիկական ու բրազիլական հեռուստասերիալներ էին, հիմա` հայկական: Ի՞նչ եք կարծում` ավելի լավ է հայկական սերիալները նայե՞լ, թե՞ մեքսիկական ու բրազիլական»,- հարցրել է Ս. Սարգսյանը: Հարցը դահլիճում աշխուժություն է առաջացրել, որին քաղաքացիներից մեկը տեղից պատասխանել է` մեքսիկական ու բրազիլական:
Ս. Սարգսյանը մի պահ կանգ է առել այնուհետև ասել է, թե հայկական սերիալները սոցիալական դրական ազդեցություն ունեն, նա խորհուրդ է տվել ցերեկներն անցնել Երևանի թատրոնների մոտով, որտեղ կարելի է հանդիպել արտասահմանյան մեքենաների: Ըստ նրա` այդ մեքենաները դերասաններինն են, որոնք կարողացել են գնել սերիալներում նկարահանվելու արդյունքում:
«Փաստորեն, Ս. Սարգսյանը փոխանակ ամաչի, որ մշակութային օջախ համարվող թատրոններում հայտնի դերասանները ցածր են վարձատրվում ու ստիպված անորակ սերիալներում նկարահանվում, հակառակը` գովազդում է եթերային աղբը: Բրավո»,- գրում է թերթը: