կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-07 10:51
Քաղաքական

Սերժ Սարգսյանին դիմավորել են սեւ ու կարմիր ''իկրաներով''

Սերժ Սարգսյանին դիմավորել են սեւ ու կարմիր ''իկրաներով''

Ակնալիճի գյուղապետ Գեւորգ Միսակյանը երեկ հատուկ էր նախապատրաստվել ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար. գրում է «Առավոտը»: Թերթը գրում է, թե իր համայնքից մարզկենտրոն տանող ճանապարհին նա մի ճոխ սեղան էր գցել` սեւ ու կարմիր «իկրաներով», խորոված գառով:

 

Ավելի ուշ «Առավոտ»-ի հետ զրույցում գյուղապետն ասել է, որ նախագահն իջել է,հյուրասիրվել է, ընդունել է իր տված պատիվը:

 

Թերթը հետաքրքրվել է` նախագահը չբարկացա՞վ, չասա՞ց, որ նման բաներն ավելորդ են եւ կարող են անտեղի քննարկումների ու քննադատությունների տեղիք տալ:

 

Միսակյանը պատասխանել է. «Ոչ, նման բան ո՞նց ասի: Ասաց` շնորհակալ եմ, Գեւորգ ջան: Սա էլ չլիներ` կլիներ»:

 

Այնուհետեւ թերթը հարցրել է` ինքը նախագահի բոլո՞ր թեկնածուներին է այդպես դիմավորում: Միսակյանը նեղսրտել է. «Չէ, մյուսները լայաղ չեն անում»:

 

«Առավոտի» դիտարկմանն էլ, որ մոտ մեկ շաբաթ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն էր այդ տարածքներում հանդիպումներ ունենում, իսկ նա այն մարդն է, ով հաստատ մեծամտություն չէր անի, Միսակյանը պատասխանել է. «Դե պետքա մի հատ իմանայինք, որ օրն ա գալիս, որ ժամին ա գալիս: Խի՞ չէինք դիմավորի, հայ մարդ ա, լավ հայրենասեր Րաֆֆի Հովհաննիսյանն ա, խի՞ չէինք դիմավորի: Ի՞նչ ա, հո հետները չեն տանելու: Մի հատ պիտի օգտվեն, մնացածը էլի մեր ժողովուրդն ա օգտվելու»: