Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ատամնաբույժների համար ամսական 80 հազար դրամը շատ ցածր հարկային բեռ է` այլ ոլորտների հետ համեմատած: Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաեւ հարկային փոփոխություններից դժգոհող ատամնաբույժների հաշվարկներին և նշեց, որ այդ փոփոխություններով ոլորտում մենաշնորհ մտցնելու մասին վերլուծություններն անհիմն են:
Ըստ նրա` այն «անարդարության» մասին, թե ատամնաբուժարաններն աշխատում են բարձր շահութաբերությամբ, բայց հարկեր քիչ են վճարում, բարձրաձայնել են տաքսիստները:
«Մեկ շնչին ընկնող ատամնաբուժարաններով ու ատամնաբույժներով Հայաստանն աշխարհում առաջիններից է, այլ երկրներից գալիս են այստեղ՝ ատամը բուժելու, քանի որ ծառայության որակը բարձր է»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:
Ատամնաբույժներն այս ամենից հետո զանգվածաբար չեն լքի Հայաստանը, ծառայության գներն էլ չեն բարձրացվի: Այնուամենայնիվ, եթե վարչապետի վերջին սպասելիքները չիրականանան, լուրջ քայլերի կանցնեն արդեն համապատասխան մարմինները: Համենայն դեպս, այսպես է կարծում վարչապետը: