|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
«Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում վերջին օրերին այլ մարզերից բերված կարտոֆիլ է վաճառվում՝ կիլոգրամը 150 դրամով։ Վաճառողներն ասում են, որ կարտոֆիլը բերված է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանից է: Վաճառվող խոշոր, լավ տեսքով կարտոֆիլն իրականում վարակված է ինչ-որ հիվանդությամբ։ Այդ փաստն ի հայտ է գալիս կարտոֆիլը մաքրելիս միայն։ Մարդիկ ձմռան համար պարկերով կարտոֆիլը գնելուց և տուն տանելուց հետո են միայն իմանում, որ իրենք խաբվել են։ Հարկ է նկատել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմի մեջ մտնող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կամ պետական այլ գերատեսչություն ուշադրություն դարձնի այս ահազանգին»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։