Փոխարժեքներ
08 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.14 |
EUR | ⚊ | € 428.65 |
RUB | ⚊ | ₽ 4.5492 |
GBP | ⚊ | £ 501.6 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի ինչպես բոլոր, այնպես էլ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ գտնվեցին մի քանիսը, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին` գովեստի խոսքեր շռայլելու համար Սերժ Սարգսյանի հասցեին:
«Հայրենասեր եւ պատերազմի բոհով անցած մարդը մեր ժողովրդին կտանի դեպի լուսավոր եւ ապահով Հայաստան: Դուք այնքան հայրենասեր եւ հանդուրժող մարդ եք, որ մենք սիրում եւ վստահում ենք Ձեզ»,- հայտարարեց մի տիկին:
Սերժ Սարգսյանը կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվեց. «Շնորհակալ եմ, բայց ուսանող ժամանակ է՞լ եմ հանդուրժող եղել, ճիշտն ասա»:
Նախագահի հարցադրմանն ի պատասխան` տիկինը հայտարարեց. «Դուք ուսանող ժամանակ շատ կրակոտ երիտասարդ էիք եւ շատ անհանգստացնում էիք մեր դասախոսներին»:
Պարզվում է կինը, որը ելույթ էր ունենում, Սերժ Սարգսյանի համակուրսեցի Ռուզաննա Ազիզյանն էր, որի հետ հարցազրույցը Yerkir.am-ը կներկայացնի վաղը: Մենք փորձել ենք պարզել, թե ինչպիսի ուսանող է եղել Սերժ Սարգսյանը, արդյո՞ք կազմակերպել է, որ դասերից փախչեն, եւ ի՞նչ նկատի ուներ տիկինը` կրակոտ ասելով: