|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 14-րդ նիստը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության մամուլի ծառայությունից։
Խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրության, ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ստուգաթերթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:
Նիստում քննարկվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Մասնավորապես, օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է հստակեցնել և ամրագրել տեսչական մարմնի կարգավիճակը, նպատակը, լիազորությունները, ինչպես նաև այլ դրույթներ: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետը, ամփոփելով կարծիքները, հանձնարարել է ներկայացված դիտողություններով լրամշակել առաջարկվող փոփոխությունները և ներկայացնել կառավարության հաստատմանը: