Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Նրանք, ովքեր Թուրքիայում մի քիչ ազատ են մտածում, իրենց ճնշված են զգում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց թուրք պրոֆեսոր Լեյլա Մեյզին: Նա նշեց, որ Թուրքիայում մի շարք լռեցված թեմաներ կան:
Yerkir.am-ի հարցին, թե համամի՞տ է վերջերս հայաստանյան քննարկումներից մեկի ժամանակ թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուի հնչեցրած այն կարծիքին, որ հայ-թուրքական հարաբերությունների միակ մեղավորը թուրքական կառավարությունն է, եւ եթե ժողովրդին թողնվեր, վաղուց արդեն հարցը լուծված կլիներ, Մեյզին պատասխանեց, որ լիովին համամիտ է Զարաքոլուի հետ:
«Շատ կարեւոր է, որ նույն հարթության վրա չդիտվի թուրքական կառավարությունն ու ժողովուրդը: Այո, Զարաքօլուն ճիշտ է, մարդիկ իրար ավելի հեշտ են հասկանում, եւ հետո վերջին շրջանում ժողովուրդը սկսել է այլ կերպ մտածել: Սակայն Թուրքիայում կա տեղեկատվության պակաս. ինտերնետը ոչ բոլորին է հասանելի»,- ասաց թուրք պրոֆեսորը` հավելելով, որ հենց տեղեկատվության պակասի պատճառով էլ Թուրքիայում Զարաքօլուի նման մարդիկ քիչ են: