Պլյուշչենկոն դուրս է մնացել Եվրոպայի առաջնությունից
Արդեն տեղեկացրել էինք, որ ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն Եվրոպայի առաջնությանը կարճ ծրագրում հաջող ելույթ չի ունեցել, հետո նա հանվել է հետագա պայքարից:
Պարտադիր ծրագրից հետո մարզիկը զբաղեցրել էր 6-րդ տեղը, քանի որ ընկել և ոչ լիարժեք էր իրագործել ծրագիրը: Գեղասահորդի խոսքով՝ պատճառը վնասվածքն է. «Ես մեջքիս հետ խնդիրներ ունեմ: Երևի կգնամ Գերմանիա և կբուժվեմ: Մրցումներից դուրս գալու որոշումը կայացրել եմ մարզիչներիս հետ խոսելուց հետո»: