Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պարույր Սեւակը բախտ է, աստղ է: Ես հիացեր եմ անոր գրությենեն: Սեւակ թանկ է հային համար. ժամանակին ասել է Վիլյամ Սարոյանը: Այսօր Պարույր Սեւակի ծննդյան օրն է:
Սեւակը ծնվել է 1924 թ. հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Առաջին բանաստեղծությունը գրել տասնմեկ տարեկանում` Սևակ գրական կեղծանվամբ (ի հիշատակ Ցեղասպանության զոհ դարձած Ռուբեն Սևակի): 1940թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով դպրոցը` Պարույր Սևակն ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Իսկ 1950-55թթ. Սևակը ուսանել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում:
Ավարտելուց հետո 4 տարի դասավանդել է նույն բուհում: Պարույր Սևակն ամուսնացել է իր համակուրսեցու` Մայա Ավագյանի հետ: Շատ չանցած` ծնվել է նրանց առաջնեկը` Հրաչյան: Որոշ ժամանակ անց բաժանվելով Մայայից` Պարույր Սևակն ամուսնացել է Նելլի Մենաղարիշվիլու հետ, որը նրան որդի է պարգևել` Արմենին:
1963-71թթ. Սևակը եղել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1966թ. Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար: 1970թ. Պարույր Սևակը պաշտպանել է դիսերտացիա` ստանալով բանասիրական գիտությունների դոկտորի կոչում:
Սեւակի գործերից առավել հայտնի են «Մարդը ափի մեջ», «Անլռելի Զանգակատունը», «Եղիցի լույսը», «Եռաձայն պատարագը»:
Սևակը մահացել է 1971 թ. հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։