Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, որը նաեւ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբն է, այս օրերին եռուզեռը չի դադարում: Լրագրողների մուտքը, սակայն, արգելված է, եթե նախնական պայմանավորվածություն` «ժամադրություն» չունես, շենք մտնել չես կարող:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այս օրերին կարելի է տեսնել այնպիսի կորած-մոլորած ՀՀԿ-ականների, որոնց մեկ էլ հինգ տարի առաջ կարող է տեսած լինես: ՀՀԿ-ականներն անգամ կատակում են, որ ընտրությունը չլիներ, «իրար գլխի մեկ էլ եսիմ երբ կհավաքվեինք»:
ՀՀԿ «շտաբականների» կյանքից Yerkir.am-ին մի ուշագրավ իրադարձություն է հայտնի դարձել: Պարզվում է` մի քանի ՀՀԿ-ականներով արդեն որոշել են նախագահական ընտրություններում թեկնածուների զբաղեցրած դիրքերը` ըստ հավաքած ձայների:
Եվ այսպես` ինչպեսեւ սպասվում էր, առաջին հորիզոնականում Սերժ Սարգսյանն է, երկրորդը` Րաֆֆի Հովհաննիսյանը, երրորդը` Պարույր Հայրիկյանը, չորրորդը` Հրանտ Բագրատյանը, հինգերորդը` էպոսագետ Վարդան Սեդրակյանը, վեցերորդը` Անդրիաս Ղուկասյանը, յոթերորդը` Արման Մելիքյանը, եթե, իհարկե, վերջին երկուսը դուրս չգան ընտրապայքարից: