|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Մինսկում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը գրավել է 10-ից 7-րդ հորիզոնականը։
Հայ ըմբիշները 1։6 հաշվով զիջել էին Ռուսաստանին, 0։7 հաշվով՝ Ադրբեջանին։
Հայաստանը, որը ոչ մարտական կազմով էր մեկնել Բելառուս, պարտություն է կրել նաև Ղազախստանից՝ 2։5, ապա նույն հաշվով հաղթել է Բուլղարիային։
7-րդ տեղի համար մրցավեճում հայ մարզիկները 6։1 հաշվով հաղթել են Կուբային, որը ևս ուժեղագույն կազմը չէր բերել Մինսկ։
Եզրափակչում Իրանը 4։3 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի նկատմամբ, իսկ 3-րդ տեղի համար մրցամարտում Բելառուսը նույն հաշվով պարտության է մատնել Ադրբեջանին։