Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Ուկրաինական Football.ua կայքը գնահատել է «Շախտյորի» խաղացողներին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռոմայի» հետ խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է ամենաբարձր գնահատականներից մեկը` 7 միավոր:
«Գուցե Մխիթարյանն ավելի բարձր գնահատականի էր արժանի, սակայն կես միավորով նա քիչ է ստանում առաջին բաց թողած գոլի համար: Մնացած դրվագներում երիտասարդ, բայց արդեն առանցքային կիսապաշտպանի խաղն անթերի էր, նա կատարում էր համարյա բոլոր գործառություները, ինչը կատարում է դեռևս վնասվածք ունեցող Ֆերնանդինիոն: Ամեն տեղ նա օգտակար էր: Ընդմիջումից հետո հատկապես հենց նրա երկու գնդակները կարող էին մրցակցին լիովին զինաթափել, սակայն սկզբում Դոնին օգնեց, իսկ հետո գնդակը դարպասի կողքով անցավ»,- գրել է ուկրաինական էլեկտրոնային կայքը:
Նշենք, որ «Շախտյորում» Մխիթարյանից բարձր գնահատականի արժանացել է միայն Յարոսլավ Ռակիցկին` 7.5 միավոր: Իսկ Դմիտրի Չիգրինսկին Հենրիխ Մխիթարյանի հետ կիսում է նույն հորիզոնականը: