Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «ԱՆԴԻՆ» հանդեսին: Պատասխանելով հարցին, թե, ելնելով Հայաստանի շահերից, ո՞րն է Հայաստանի ճանապարհը` Եվրա՞սիա, թե՞ Եվրոպա, նախագահն ասել է.
«Մեր շահը պահանջում է սովորել բոլորից: Վերցնել լավագույնը, որ անհրաժեշտ է Հայաստանին: Սառը պատերազմի ժամանակների «խրամատային» հոգեբանությունը և տրամաբանությունը այսօր հնացած են: «ՙԵվրասիա՞, թե՞ Եվրոպա» հակադրությունը արհեստական է: Մենք ՀԱՊԿ-ի կազմում ենք, մենք մեզ համարում ենք Ռուսաստանի հուսալի և հավատարիմ դաշնակիցը թե՛ ռազմական, թե՛ մյուս առումներով: Չեմ կարծում, որ Հայաստանում գտնվի որևէ լուրջ քաղաքական գործիչ, որ փորձի հակառակն ասել:
Բայց ո՞վ է մեզ խանգարում ընդունել եվրոպական կառույցների առաջարկները, եթե դրանք բխում են մեր շահերից: Հստակ պատասխանում եմ՝ ոչ ոք: Հայերն իրենց հագուկապից մինչև կենցաղ, քրիստոնեական ակունքներ ունեցող բազմաշերտ մշակույթից մինչև ներկա քաղաքական համակարգ եվրոպացիներ են:
Չինաստանի, Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի քաղաքական մոդելները չեն կարող մեզանում կիրառելի օրինակներ լինել: Փոխարենը մեզ ավելի մոտ են Եվրոպայի փոքր ազգ-պետությունների մոդելները: Հատկապես մեզ համար կարող են օրինակ լինել նրանք, որոնք հաջողել են կառուցել ազատ և բարեկեցիկ հասարակություններ: Մեր եվրոպական ինտեգրացիան որևէ կերպ հակասության մեջ չէ եվրասիական ինտեգրացիայի հետ: Ճիշտ հակառակը` դրանք փոխլրացնում են միմյանց»: