|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀԱՊԿ պատվիրակությունը,կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորությամբ, կայցելի ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակ. տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից:
Հունվարի 21-25-ը տեւող այցի ընթացքում ծրագրված են խորհրդակցություններ ՄԱԿ-ի խաղաղության ապահովման գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչների հետ: Խորհրդակցություններն անցկացվում են 2012 թ. սեպտեմբերի 28-ին ՀԱՊԿ եւ ՄԱԿ-ի վերոհիշյալ դեպարտամենտի միջեւ ստորագրված հուշագրի համաձայն:
Այցի ընթացքում Վալերի Սեմերիկովը կհանդիպի նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալների, քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ եւ կքննարկի հրատապ խնդիրներ` կապված Աֆղանստանում իրադրության, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի, հակամարտություններին, բնական եւ տեխնածին աղետներին զոհ դարձած պետությունների բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետ: